Armnewstv.am-ը գրում է.
88-ից հետո սեյսմիկ անվտանգության նորմերը փոխվեցին, բայց մինչև այդ կառուցված շենքերում ամեն ինչ մնաց նույնը: «Հայնախագիծ» ընկերության տնօրենը վստահաբար ասում է` 88-ից հետո կառուցված շենքերը հիմնականում համապատասխանում են նորմերին, բայց դրանք ընդհանուրի մեջ քիչ տոկոս են կազմում: Երևանում սեյսմիկ նորմերին չի համապատասխանում շենքերի մոտ 80 տոկոսը:
Ելքը մեկն է` շենքերի ամրացում: Ոչ թե գնալ ավանդական ճանապարհով, բնակիչներին տարհանել շենքերից, հետո գործի անցնել, այլ աշխատել բնակիչների ներկայությունը չբացառելով: Գրիգոր Ազիզյանը երկու տարբերակ է առաջարկում և պնդում է, որ մեծ ծախսեր չեն պահանջվի: Տարբերակ առաջին` 6-16 հարկանի շենքերի գլխին ևս մեկ հարկ կառուցել:
Առաջարկում է նաև նորակառույց հարկը վաճառել և փակել կառուցման ծախսերը: Երկրորդ տարբերակը գրեթե ամբողջությամբ է չեզոքացնում սեյսմիկ վտանգը: Խոսքը շենքերը հիմքից ամրացնելու մասին է` նկուղներում տեղադրելով ռետինամետաղական բարձիկներ: Բայց Գրիգոր Ազիզյանը, վստահ չէ, որ այս տարբերակը հնարավոր կլինի իրականացնել:
Խնդիրն ազգային անվտանգության մակարդակի է: Հետևաբար Գրիգոր Ազիզյանն կառույցների ուժեղացմանն այլընտրանք չի տեսնում` ցանկացած եղանակով: Պետական ծրագիր դեռ չկա, բայց մասնագետն այս ուղղությամբ որոշակի շարժ է նկատում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



