Մի քանի օր առաջ գտնուում էի Գորիսի «Անձնագրերի եւ Վիզաների» վարչութիւնում (պասպորտսեղան), անձնական որոշ գործերով։
Սպասում էի իմ հերթին, երբ յանկարծ նկատեցի, որ մի կին մի տարէց կնոջ օգնում-ուղեկցում էր դէպի ներս։ Կինը մե՜ծ դժուարութեամբ էր տեղաշարժւում, տարիքն աւել կը լիներ 90-ից։ Փոքր ինչ զարմացայ, թէ ի՞նչն է ստիպել այս կեանքի մայրամուտն ապրող կնոջը, գալ այս վարչութիւն։
Ամէն բան պարզ դարձաւ, երբ վերջերս տեղեկացայ, որ իմ տատը պէտք է «ստանա» նոր անձնագիր կամ երկարացնի անձնագրի ժամանակը, որպէսզի կարողանայ ստանալ իր հերթական թոշակը։
Տատս 94 տարեկան է։ Փա՜ռք Աստծոյ, նա թէկուզ մեծ դժուարութեամբ, բայց կարող է ներկայանալ վարչութիւն։ Բայց հաստատ կան նաեւ մարդիկ, ովքեր ֆիզիկապէս չեն կարող կատարել այդ պահանջը, կամ էլ ստիպուած եւ աննկարագրելի դժուարութեամբ են կատարում այն, ինչպէս ականատես եղայ ես։
Հնարաւոր չէ՞ աւելի խելամիտ բան մտածել այս մարդկանց համար։
Կա՞յ արդեօք այլընտրանքային առաջարկ նման մարդկանց համար։
Հակառակ դէպքում երեւոյթը կարծէս ծաղր կամ անարգանք լինի մեր մեծ մայրերի եւ հայրերի յանդէպ։
Ակնկալում եմ պարզաբանում։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/490301.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել