Ինձ համար անընդունդելի ու անհասկանալի են լոկալ քեֆ-ուրախություններից հետո հրավառությունները:
Բացի նրանից, որ անշուք են, սիրուն չեն, անիմաստ շրըխկ-թրըխկ են գցում, մարդկանց խանգարում են, երեխեքին վախեցնում են, իրական ու տոնական ուրախություն էլ չեն պատճառում ու դեռ մի բան էլ հակառակը, դրանք նաև անիմաստ ինքնահավանության, սեփական մանր-մունր քեֆերը որպես համազգային ընկալելու անհամեստության դրսևորումներ են:
Ասենք թե պսակվեցիք, հետո՞: Առանց էդ սալյուտի երջանիկ չե՞ք լինի: Որ ի՞նչ: Կամ ասենք, կնքվել եք: Քրիստոնյա դառնալու ու պատվիրանների ո՞ր կետում է գրված, որ սալյուտ պիտի անեք:
Սեփական անձի պաշտամունքը, դրա՝ չեղած տեղից կարևորելն իսկական պրոբլեմ են դարձել մեր կյանքում: Ոնց մտածում ենք, որ մեր մանր ուրախությունը պիտի բոլորին քնահարամ անի, նույն կերպ էլ վստահ ենք, որ, ասենք, կարմիր լույսը մեզ համար չի, մենք ենք աշխարհի տերը, ու էդ կարգի այլ բաներ:
Ասենք ինչի՞ պիտի հրավառություն լինի մայիսի 9-ին ու ձեր հարսանիքին: Ո՞նց էդքան մեծացաք, արժանացաք, կարևորվեցիք, որ չիմացանք:
էս հիմար հրավառությունների պատճառով արդեն մարդ տոնական ու իսկականներից չի էլ ուրախանում:
Հ.Գ. էս վերջերս մի հիմարի գլուխ երեխա ունենալու առիթով հրավառություն էր արել հենց ծննդատան լուսամուտների տակ: Որ իրա բալեն ծնվել ա, մնացածները նորածիններով ու հղիներով պըդի վախնան ու վեր թըռնեն, երևի մտածել էր տհասը՝ առանց հասկանալու, որ էդ վեր թռնողների մեջ իր ազիզ բալեն էլ էր:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/710407.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել