1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դուդակահար Ջիվան Գասպարյանը:
-Պարոն Գասպարյան, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ինչ-որ ծրագրեր ունե՞ք:
-Ես ծրագրեր շատ ունեմ, բայց դեռ չեմ որոշել՝ ինչ պետք է անել:
-Կապված է Սփյուռքի՞ հետ:
-Սփյուռքից՝ Ստամբուլից ինձ հրավիրել էին թուրքերը, ես հրաժարվել եմ՝ ասացի, որ ես այդ համերգին չեմ մասնակցի, մենք պատրաստվում ենք մեր հողերը պահանջենք, հիմա ես պիտի գամ այդտե՞ղ: Իրենք շատ էին ուզում, նույնիսկ մեծ գումարներ էին տալիս, որ գնամ, բայց ես ասացի՝ ոչ, չեմ կարող գալ: Եվ նույնիսկ թարգմանիչ հայ աղջիկը ասաց, որ՝ վարպետ, իրենք շատ են ուզում, որ գաս, խաղաղության համերգ է, ես ասացի, որ չեմ կարող մասնակցել այդ համերգին, հրաժարվեցի:
-Ճիշտ չէր լինի՞ Ձեր համերգով գնայիք պայքարեիք:
-Չէ, ես իմ համերգով շատ եմ պայքարել, նրանք, չգիտեմ, ինչ էին մտածել, մի խոսքով՝ ես մտածեցի, որ ավելորդ խոսակցություններ չլինի, ոչ թե խուսափել եմ, այլ սրտով չեմ ուզեցել գնալ նվագել: 100-ամյակի կապակցությամբ ես Եվրոպայում եմ նվագում, գնում եմ Գերմանիա, Ֆրանսիա հենց այդ համերգների կապակցությամբ, և հրավերը ոչ թե հայկական, այլ միջազգային է: Ես հայկական համերգների հազարից մի անգամ եմ գնում: Ես որ գնում եմ այնտեղ, խոսում եմ, պատմում հայ դուդուկի մասին, մարդիկ խոսում են, հարցեր են տալիս, թե ինչու է տխուր ձեր գործիքը, ես էլ ասում եմ՝ որովհետև մեզ դարով կոտորել են, սպանել, թալանել, դրա համար մեր երաժշտությունը այսքան ռոմանտիկ է և խորհրդավոր: Հիմա Մոսկվայից ռուսներ են եկել 100-ամյակի կապակցությամբ ինձ նկարելու: Ես կարծում եմ, որ այստեղ ժողովուրդները կապ չունեն, պետական հրամաններ են կատարում, ժողովրդին պետք չի լարել իրար դեմ, ժողովրդին պետք է ոչ գովես, ոչ էլ փնովես, պետական հրամաններ են կատարում:
-Ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանձնարարել է այս տարվա սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը: Դուք կո՞ղմ եք սահմանի բացմանը:
-Թող բացվի էլի, չեմ կարծում էդքան վատ բան է, ինչքան բաց լինի սահմանները Հայաստանի հետ, կարծում եմ նորմալ է, բայց շատ բաներ կան, որ մենք խոսում ենք, բայց չենք հասկանում, որովհետև չգիտենք լրիվ պատմությունը, ինչ նպատակ է:
-Գազի, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Ձեզ չի՞ մտահոգում:
-Ընդհանուր առմամբ շատ վատ է, ոնց կարել է գովել, որ թանկացրել եք, լավ եք անում: Էդ ինչ մարդ պետք է լինի, որ ասի, թանկացրել եք, լավ եք անում: Էդքան դեպուտատ կա, ինչ են անում, թող պայքարեն: Իրենք դրա համար են, էդ որ գնում են ժողովին, ինչու են գնում, ինչ են խոսում, թող իրենք պայքարեն, ժողովուրդը ինչ կարող է անի: Ժողովուրդը հո չի՞ կարող հրացանը պահի պետության վրա խփի սպանի, ոնց որ ուրիշ երկրները, որ էսօր թալանում են: Նայեք ինչ է կատարվում: Տեսեք, Ուկրաինա ինչ է կատարվում, նայեք տեսեք ինչ են անում մեր կողքի հարևանները… իրար մորթում են: Էդ լա՞վ ա: Չեն կարում դեպուտատները էդ հարցերով զբաղվեն, նրանց պետք է ասեն ինչի համար ես քվեարկում, ես ձայն չունեմ, ես չեմ քվեարկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



