85691in.am-ը գրում է.

Բելու-Օրզիոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում շարունակվում կիսաեզրափակչի առաջին հանդիպումը` ուժերն են չափում Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները:

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ մրոպեին: Գոլի հեղինակ դարձավ Տոմաս Մյուլլերը` խփելով 5-րդ գոլն այս մրցաշարում:

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը 0:2 դցարձրեց Միոսլավ Կլոզեն` աշխարհի առաջնությունների պատմության մեջ իր անվան դիմաց ամրագրելով լավագույն ցուցանիշիը: Կլոզեն իր ակտիվում արդեն ունի 16 գոլ:

Մյուլլերի ու Կլոզե գոլերից հետո դուբլ ձևակերպեց Տոնի Կրոսը` աչքի ընկնելով 24-րդ ու 26-րդ րոպեներին: 30-րդ րոպեին հանդիպման հաշիվը 0:5 դարձրեց Սամի Խեդիրան:

Այսպիսով` Բրազիլիա – Գերմանիա` 0:5 ` 1-ին խաղակեսից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել