Vancouver-Bike-to-Work-Week-May-27-June-2-20131in.am-ը գրում է.

Պատմության ընթացքում հեծանվորդների ամենամասշտաբային հետազոտությունը թույլ է տվել ապացուցել, որ մեծ համբավ ունեցող այդ մարզաձևը չի վնասում տղամարդկային առողջությանը: Ավելի վաղ գիտնականներն անհանգստանում էին, որ հեծանիվի նստատեղը կարող է սեղմել արյունատար անոթները և էրեկցիայի դիսֆունկցիա, անպտղություն առաջացնել: Հետազոտելով ավելի քան 5282 հեծանվորդների առողջությունը՝ գիտնականները ոչ մի կապ չեն հայտնաբերել տղամարդկանց առողջական խնդիրների և հեծանիվ վարելու միջև: Նման կապ չի հայտնաբերվել նույնիսկ նրանց մոտ, ովքեր շաբաթական 8 ժամից ավելի են անցկացրել հեծանվի վրա:

Դրա հետ մեկտեղ, նրանք հայտնաբերել են, որ ամեն օր կես ժամից ավելի հեծանիվի վրա անցկացնող 50-ից բարձր տարիք ունեցող տղամարդիկ 2 անգամ ավելի հաճախ են շագանակագեղձի քաղցկեղ ունենում, իսկ նրանք, ովքեր շաբաթական 9 ժամ չեն իջնում հեծանվից այդ հիվանդությունը ձեռք բերելու ավելի մեծ հավանականություն ունեն: Գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Men’s Health ամսագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել