Վիճակագրական կուրյոզ. Բրազիլիան եւ Գերմանիան Աշխարհի գավաթին ամենից շատ մասնակցած ու ամենահաջողակ հավաքաններն են, բայց այդքանով հանդերձ ցայսօր ընդամենը մեկ անգամ են իրար ռաստվել չեմպոիանտների ընթացքում՝ 2002-ի եզրափակիչում, այսինքն՝ նրանց համակարտությունը, կարելի է ասել, պատմություն չունի, մանավանդ, որ 2002-ի ֆինալն էլ շատ գորշ, չտպավորված խաղ էր՝ հարիր շատերի կարծիքով աշխարհի ամենաանհաջող առաջնությանը: Այս տարվա հուլիսի 6-ի դրությամբ վիճակագրությունը հետեւյալն է. Բրազիլիան մասնակցել է բոլոր 20 առաջնություներին, Գերմանիան, նաեւ Իտալիան՝ 18-ին, որը երկրորդ լավագույն ցուցանիշն է: Գերմանացիք խաղացել են 104, Բրազիլիլիան 102 խաղ (Իտալիան՝ 3 տողում ա՝ 83 խաղով), բրազլիացիք հաղթել են 70-ում, գերմանացիք՝ 64-ում (Իտալիա՝ 45): Երկու թիմերն առաջին երկու տեղում են նաեւ խփած գոլերի եւ հավաքած միավորների քանակով: Երկու թիմերը մասնակցել են 7-ական ֆինալի (իտալացիք՝ 6): Գերմանիան առաջ է 1/2 եզրափակիչների մասնակցությամբ՝ 13-ը 11-ի դեմ (իտալացիք՝ 8), Գերմանիան միշտ մտել է առաջին 8-ի մեջ, Բրազիլիան երկու անգամ դուրս ա մնացել: 1954-2014 թթ.-ին Գերմանիան միակ հավաքականն է, որ անընդմեջ մասնակցել է 1/4 փուլին, ընդ որում, այդ ընթացքում միայն երկու անգամ՝ 1994-ին եւ 98-ին չի հայտվել նաեւ առաջին քառյակում: Մի խոսքով, բոլոր հնարավոր ռեկորդներով, այս երկու թիմն առաջատարներն են, եւ փաստորեն մրցակից: Թվում էր, թե այս ամենը պետք է բերի նրան, որ գոնե մի 4-5 անգամ հանդիպած լինեն իրար Աշխարհի գավաթում: Բայց չես հասկանում, թե ճակատագրի ինչ քմահաճույքով,այսօր ընդամենը երկրորդ դեպքն է: Գերմանիա-Ֆրանսիա, նաեւ՝ Արգենտինա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա խաղերն ունեն իրենց լեգենդները, նախապատմությունը, նույնը՝ Բրազիլիա-Հոլանդիա, Ֆրանսիա, Իտալիա եւ այլն, բայց Բրազիլիա—Գերմանիան լեգենդ չունի: Նույնիսկ Գերմանիայի հանդիպումները Գանայի, Մեքսիկայի կամ ԱՄՆ-ի հետ ավելի հարուստ պատմություն ունեն, առնվազն երկու հիշարժան հանդիպում է եղել, չնայած, ասենք նույն Գանան երկու թե երեք անգամ է մասնակցել առաջնությանը, բայց երկու անգամ էլ հասցրել է Գերմանիայի հետ նույն խմբում խաղալ, երկու դեպքում էլ երկու եղբայրներ՝ Բոատենգներն իրար դեմ են խաղացել: Գերմանիա-Բրազիլիան միշտ եղել է անուղղակի, հեռվից-հեռու հակամարտություն, մրցակցություն, ավելի՝ վիճակագրական եւ ոճային, քան իրական՝ դաշտային: Էսօր գուցե լեգենդը գրվի, տեսնենք՝ անկախ արդյունքից: Հուսանք, որ գոնե էս խաղը լեգենդի կվերածվի՝ հաշվի առնելով, որ էս տարվա փլեյ-օֆֆում դեռ իսկական լեգենդ խաղի չենք հանդիպել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10204295946423052?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել