Panorama.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում` ծանոթանալու երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն, Գեղանիստ, Մեղրաշեն, Վարդաքար,Նոր կյանք, Փանիկ , Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ այցելած բոլոր տնտեսություններում պատկերը գրեթե նույնն էր՝ հիմնականում և մեծապես վնասվել են հացահատիկի դաշտերը: Կարտոֆիլի ցանքերը վնասվել են մասնակիորեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/economy/2014/07/08/sergo-karapetyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել