Շնորհիվ անընդհատ հիշատակումների անիմեներում, գեղարվեստական ֆիլմերում, համացանցում և այլուր, որտեղ այս թրին գրեթե անհավանական հատկություններ են վերագրվում, կատանան շատերի կողմից սկսել է ընկալվել որպես մի հրաշք թուր, որով կարելի է անել ամեն ինչ: Եկեք ուսումնասիրենք, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում ճապոնական այս թուրը:

Կարծիք առաջին. կատանայով կարելի է կտրել մարդուն՝ երկայնքով

Սա կատանաֆիլների սիրված փաստարկներից է և, որպես հիմնավորում, բերվում է մի տեսանյութ, որում ժամանակակից (ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա) կատանայով կտրում են ջրիմուռներ խիտ կապը, որոնք իրենց խտությամբ իրոք չեն զիջում մարդկային մսին, սակայն մի բան է կտրել միս և միանգամայն այլ՝ կտրել ոսկոր, ու դա գիտի ցանկացած ոք, ով գոնե մեկ անգամ հավ է կտրատել: Բացի դրանից, միջնադարյան սամուրայները մերկ չէին դուրս գալիս մարտի դաշտ, այլ զրահավորված, ինչն իրականությունում փաստացի 0-ի հասցնում Kill Bill-ի տեսարանները:
Կարծիք երկրորդ. կատանաները անասելի կարծր են, երբեք չեն բթանում, չեն ծռվում ու չեն կոտրվում

Բոլոր այս զարմանահրաշ առանձնահատկությունները, որպես կանոն, բացատրվում են դարբինների անհավանական վարպետությամբ, ովքեր տարիներ շարունակ կոփում էին պողպատը՝ հազարավոր անգամ ծալելով շիկացած մետաղը: Նախևառաջ, անհնար է հազար անգամ անել դա, որովհետև այն պարզապես կայրվեր ու առհասարակ, բազմաշերտը ձուլման էֆեկտը կորում է որոշակի թվով ծալումներից հետո, որովհետև իրենց խտությամբ տարբեր այդ շերտերը աղբի կվերածվեին հազար անգամ նույն բանն անելուց հետո ու թուրը կփշրվեր սառեցումից հետո:

Երկրորդը. պետք չէ հանճար լինել՝ իմանալու համար, որ հազար շերտ ունենալու համար պետք է ընդամենը տաս անգամ ծալել այդ նյութը:
Երրորդը. պատերազմների ժամանակ միջնադարյան սամուրայի կատանան, որպես կանոն, անորակ աղբ էր, որոնք պատրաստվում էին ցածրորակ երկաթից: Դրանք մարտերի ժամանակ ծռվում ու կոտրվում էին հարյուրներով և կրկին պետք չէ հանճար լինել՝ իմանալու համար, որ Ճապոնիան միշտ էլ խնդիր է ունեցել ռեսուրսների և այդ թվում նաև բարձրորակ երկաթի պաշարների հետ:
Կարծիք երրորդ. կատանան իսկական սամուրայի իսկական զենքն է:

Սամուրայները կատանա կրող այլ զինվորականներից տարբերվում էին նրանով, որ իրավունք ունեին բացի կատանայից միաժամանակ նաև վակիդզակի կոչվող դաշույնը կրելու, որը, ըստ էության, կարճեցված կատանան էր՝ որպես իրենց կարգավիճակի խորհրդանիշ: Ավելին, մարտի ժամանակ սամուրայները կարող էին լինել նաև նետաձիգներ ու, որպես կանոն, դա նրանց հիմնական գործառույթն էր, իսկ փխրուն կատանան գործի էր դրվում միայն երբ նետերը վերջանում էին, իսկ ձիուն՝ սպանում:

Սակայն այնպես էլ չէ, որ բոլոր կատանաները աղբ էին: Ամենևին: Իրականում հարուստ տները ու սյոգունները կարող էին իրենց թույլ տալ պատվիրել կատանաներ, որոնց պողպատի պարունակության մեջ մոլիբդենային ավազ կար, ինչը դրանք ավելի պինդ ու ամուր էր դարձնում:
Կատանաները իրապես լավ զենք դարձան արդեն խաղաղ ժամանակներում, երբ ժամանակ կար դրանք հղկելու, մանրակրկիտ սրելու և ավելի որակյալ մետաղներ հայթայթելու համար: Բայց դե այդ ժամանակ էլ կատանաներն ավելի շուտ պատկանելիություն ցույց տվեղ տարբերանշաններ էին:
Զենքեր, որոնք ավելի լավն են, քան կատանան
Այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է սուսերը, որն ավելի նեղ, բայց ավելի հաստ շեղբ ունի, ունի գրեթե նույն երկարությունը, ավելի բալանսավորված է, և շնորհիվ իր կառուցվածքի՝ թույլ է տալիս ավելի արագ ու թեթև շարժումներ անել՝ օգտագործելով միայն մեկ ձեռքը: Օրինակ Դ՛Արտանիանը սամուրայի հետ մենամարտելու դեպքում կունենար ակնհայտ առավելություն:
Հաջորդը մեկուկեսձեռանի թուր-բաստարդն է, որը նույն այն ժամանակաշրջանում, ինչ ճապոնացիները բզբզում էին իրենց կոր թրով, այդքան տարածված էր միջնադարյան Եվրոպայի ասպետների մոտ: Սա արդեն ավելի ծանր զենք է, որը, որպես կանոն, օգտագործում էր հեծելազորը: Որպեսզի հարված ուժն ավելի ուժեղ լիներ, թրերի բռնակները երկարացված էին, ինչը թույլ էր տալիս ավելի մեծ ուժ գործադրել հարված կատարելիս՝ կիրառելով երկրորդ ձեռքը:
Ցուցակը կարելի շարունակել ու շարունակել՝ ընդգրկելով թուրքական յաթաղանը կամ կազակների շաշկան, սակայն, կարծում եմ, արդեն հասկանալի է, որ կատանան ավելի շատ գրավում է իր էկզոտիկությամբ, քան ռեալ մարտական կիրառության պոտենցիալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել