Եվ Ի՞նչն է հետաքրքիր՝ մեր երկրում, մեր հասարակության մեջ հայրենասիրությունը ծաղրանքի ենք ենթարկում, հայրենասերներին արհամարում և խելառ ենք անվանում, հասարակությանն անպիտան տարր ենք համարում: Մի՞թե, այդ երբվանից, հասարակական այդ ո՞ր բարոյականով է հայրենասիրությունն ու ազգայնությունը հակաազգային և հակապետական: Եվ այդ ո՞ր ազգը կարող է գոյություն ունենալ առանց նվիրյալների, առանց ազնիվ հայրենասերների: Զարմանում եմ, ինչքա՞ն ենք մենք նյութականացել, որ ծիծաղում ու ծաղրում ենք հայրենիքի ու ազգի նվիրյալներին: Եվ սա մեր օրերի, անկախ Հայաստանի բարոյակա՞նն է, մեր՝ իբրև քաղաքակիրթ հասարակության արժեհամակա՞րգն է: Այդ ի՞նչ հրաշքով Հայաստան ստեղծվեց, եթե ոչ հայրենասեր հայորդաց արյան գնով: Ամեն օր, ամեն հանդիպման ինձ հարցնում են՝ «Էտքան հայրենասեր տղա ես, բա մեջը գոնե ինչքա՞ն փող ունես», իսկ երբ ասում ես, որ քո շահը հզոր Հայրենիքն ու արժանապատիվ, ազատ ապրող Հայն է, սկսում են ծաղրել: Ու սա մեր օրերի իմաստնությունն է: Սիրելի եղբայրներ, քույրեր, հայրենակիցներ, ես հավատացնում եմ Ձեզ, նրանք, ովքեր այդ մտայնությամբ են ապրում, դատապարտված են ստրկության: Պետք չէ այդ շղթան սեփական ձեռքերով մեր վիզը գցենք, հավատացեք, բավական է մեկ անգամ շահ փնտրենք, ու արդեն հավիտյանս այդ շղթան մեր վզին կլինի: Իմ ու իմ նման մտածող յուրաքանչյուր հայորդի պետք է իր ճանապարհը կառուցի միայն ազնվության և ազնիվ հայրենասիրության հիմքի վրա, ու հավատացեք, մենք կապրենք ազա՜տ: Ազատությունը Արարչական պարգև է, պետք չէ այն վաճառել, եկեք կառչած մնանք Արարչական պարգևներին, ու հաստատ ազատ կլինենք ինքներս մեր առաջ և աշխարհի:
Ազատ մնանք:
Հարգանքներով՝ Կոմս Պողոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել