Panorama.am-ը գրում է.
Իրաքից երեք ականանետային արկ է արձակվել Սաուդյան Արաբիա տարածք: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, զոհեր և վիրավորներ չկան:
Հրաձգությունը տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանային Արար քաղաքի բնակելի թաղամասից ոչ հեռու: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են միջադեպի իսկությունը և հետաքննություն սկսել:
Թեև արկերը նյութական վնաս չեն հասցրել, սակայն սա լուրջ վտանգ է Սաուդյան Արաբիայի անվտանգությանը` հաշվի առնելով օրեր առաջ թագավորության հարավում տեղի ունեցած ողբերգությանը, երբ «Ալ-Կաիդայի» զինյալները հարձակվել էին սահմանային անցակետի վրա: Հարձակման հետևանքով զոհվել էր 10 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/07/08/arab-iraq/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել