Civilnet.am-ը գրում է.
Մի քանի ժամից կմեկնարկի Մունդիալ 2014-ի առաջին կիսաեզրափակիչը: Տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականը ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ: Այս թիմերից յուրաքանչյուրը 100-ից ավելի հանդիպում է անցկացրել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, բայց միմյանց միջև ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել՝ Մունդիալ 2002-ի եզրափակչում Բրազիլիան հաղթեց 2:0 հաշվով:
Գերմանիայի հավաքականը 16 խաղ անընդմեջ պարտություն չի կրել, իսկ բրազիլացիները սեփական հարկի տակ վերջին 42 հանդիպումներում չեն պարտվել:
Բրազիլիան ընդամենը մեկ անգամ է պարտվել աշխարհի առաջնության կիսաեզրափակչում՝ 1938 թվականին՝ Իտալիային: Այդուհետ բոլոր 6 կիսաեզրափակիչներում նրանք հաղթել են մրցակիցներին ու մտել եզրափակիչ: Գերմանին այս տարի յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ դառնա;ով միակ հավաքականը, որը 4 անգամ անընդմեջ կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ