1in.am-ը գրում է.
Իսպանիայում նարկոթրաֆիքի և փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել են իտալական «Կամորա» հանցավոր խմբավորման 30 անդամներ`հայտնում է Pais-ը:
Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Մադրիդում և նրա արվարձաններում, որի ընթացքում վնասազերծվել է նեապոլիտանական մաֆիայի անդամներից կազմված խոշոր խմբավորում՝ նշում է թերթը: Ձերբակալություններ են արվել նաև Տարագոնայում (Կատալոնիա) և Մալագայում (Անդալուզիա):
Իսպանական TVE հեռուստաալիքի տեղեկությամբ՝ ձերբակալվածները «Կամորա»-ում ընդգրկված «Ապրեա» և «Նորելի» կլանների անդամներ են, որոնք, ոստիկանության տվյալներով, Կոլումբիայից իսպանական Ալխեսիրաս և Տարագոնա նավահանգիստներով կոկաին են փոխադրում իտալական Նեապոլ:
Խոսքը 3 մլն եվրոյի թմրանյութի մաքսանենգության մասին է: Ձերբակալվածները նաև տեղի մի շարք բարերում և ռեստորաններում զբաղվել են փողերի լվացմամբ: