Թվում է, թե միայն կանանց պետք է մտահոգի իրենց ֆիզիկական արտաքինին հետևելն ու ավելորդ կիլոգրամներից ազատվելը, այնինչ տղամարդիկ նույնպես դրա կարիքն ունեն: Ֆիթնեսը միայն արտաքինի հետ չէ, որ կապված է, իրականում նժարին քո առողջությունն է դրված: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ ես ուտում, համոզված լինես, որ պարբերաբար` օրեկան առնվազն 10 րոպե մարմնամարզությամբ ես զբաղվում, որը ճիշտ կեցվածք ունենալու բանալին է:

Հետևողական եղիր: Եթե ցանկանում ես արդյունքի հասնել, պետք է նվիրված լինել: Քո ամենօրյա սովորական վարժությունները ծրագրելը ճիշտ կեցվածք ունենալու համար առաջին քայլն է: Ուշադիր եղիր, որ մարզասրահում չծրագրես չափազանց շատ ժամանակ անցկացնել` ինքդ քեզ խաբելով, որ հոգնած ես ու հանգստանալու կարիք ունես, ինչի արդյունքում դու պարզապես կհյուծվես առանց այն արդյունքը տեսնելու, որն ակնկալում էիր: Բացի այդ, երբեք բաց մի թող պարապմունքի քո նշանակած օրը:
Տարբեր վարժություններ արա: Մարզվելու ընթացքում մարզիր մարմնիդ տարբեր մասերը, այնպես որ, կարողանաս վստահ լինել, որ ամբողջ մարմինդ ենթարկվում է մարմնամարզության ազդեցությանը: Եթե դու միայն մի տեսակ վարժություն կատարես, ապա այն այնքան արդյունավետ չի լինի: Փորձիր այնպիսի վարժություններ անել, որոնք շաբաթվա տարբեր օրերի կմարզեն քո որոշակի մկանային խմբերը: Դա նաև կկանխի մարմնիդ անհավասար զարգացումը:
Հետևիր կալորիաներին: Սննդակարգին հետևելու համար կալորիաները հաշվելն իսկական կլիշե է դարձել: Հնարավոր է, որ սա լավագույն բանը չէ, որ տղամարդը կարող էր անել, սակայն դու պետք է հետևես յուրաքանչյուր բանի, որ կատարվում է քո օրգանիզմում: Սա նշանակում է հաշվել կալորիաների, մանրաթելերի, ածխաջրերի, ճարպերի ու սննդի բաղադրության այլ տարրերը` կարդալով սննդի վրայի պիտակները: Ձեր սննդակարգից անհրաժեշտ կլինի կրճատել շաքարով հարուստ սննդամթերքը և խուսափել ամեն տեսակ տրանս ճարպերից:
Չափը կարևոր է: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է տապակած հավի մեծ կտոր վայելել, երբ տուն է հասնում, սակայն միգուցե սա լավագույն ընտրությունը չէ, երբ ցանկանում ես ազատվել ավելորդ կիլոգրամներից: Անհրաժեշտ է կրճատել ընդունվող սննդի չափաբաժինը, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից: Եթե որոշեք կրճատել ձեր սնունդը, դա դեռ չի նշանակում, թե տղամարդկային քայլ չեք կատարում. եթե շարունակեք նույն մեծ չափաբաժնով սնվել, կշարունակեք քաշ հավաքել:
Մարզվել կարելի է ամենուր: Ամեն բան, որ անում ես օրվա ընթացքում, կարող ես օգտագործել ու միաժամանակ մարզվել: Հնարավորության դեպքում ընտրիր ավտոբուսի կանգառ քայլելը, և ոչ թե մեքենայով աշխատանքի գնալը: Եթե մեքենա ես վարում, փորձիր մեքենան կանգնեցնել մի փոքր հեռու, այնպես որ, կարողանաս ինքդ քեզ քայլելու հնարավորություն տաս:



