Emedia.am-ը գրում է.
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթ ունենալ Եվրոպայի անհատական առաջնությունում: Կանանց թիմի առաջատարները` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, տոնեցին իրենց երկրորդ հաղթանակը: Դանիելյանը խաղում էր Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Կուրսովայի հետ, ում ոչ մի հնարավորություն չտվեց, իսկ Մկրտչյանը առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Կարինա Ամբարցումովայի նկատմամբ:
Հայաստանի գործող չեմպիոնը կրեց իր երկրորդ պարտությունը, իսկ Լիլիթ Գալոյան-Յոլանտա Զադավսկայա պատրիան ավարտվեց ոչ-ոքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=61226/mkrtchyany+ev+danielyany+tonecin+erkrord+haxtanaky+evropayi+arajnutyunum
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



