ArmFootball.com թղթակցի հարցազրույցը Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ:
- Ռոման, բարև Ձեզ: ArmFootball.com-ը շնորհավորում է «Դանդի Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի ու դարպասը անառիկ պահելու առթիվ:
- Շնորհակալություն:
- Խաղից ի՞նչ տպավորություններ ունես:
- Տպավորությունները միայն դրական են: Lավ խաղ էր, լավ արդյունքի հասանք: Շուտվանից չէի խաղացել, այդ պատճառով շատ հաճելի էր:
- Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալու մարզչի որոշումն ինչպե՞ս ընդունեցիք:
- Դե, մեկնարկային հուզմունք կար: Դա միշտ էլ լինում է յուրաքանչյուր խաղից առաջ:
- Արագ գոլն ի՞նչ-որ կերպ ազդեց հանդիպման հետագա հաշվի վրա:
- Իհարկե, այն խաղաց իր դերը:
- Տեղեկություն կար, որ Դուք առողջության հետ կապված խնդիրների պատճառով Շոտլանդիա չէիք մեկնել՝ մասնակցելու առաջին հանդիպմանը: Վնասվածք ունեի՞ք::
- Ոչ, իրականում, առողջության հետ կապված խնդիրներ չեն եղել: Պարզապես, թիմի ղեկավարությունը որոշեց, որ ես ու Ֆրոլովը («Դինամոյի» երրորդ դարպասապահը – ArmFootball.com) իրար հաջորդելով նստելու ենք պահեստայինների նստարանին:
- Օգտելով առիթից, ArmFootball.com-ի անունից շնորհավորել անցած ծննդյանդ օրվա առթիվ (օգոստոսի 5-ին – ArmFootball.com):
- Անչափ շնորհակալ եմ:
- Եվ, միևնույն ժամանակ ցանկանում եմ հարցնել. թիմում ինչ-որ կերպ ծնունդդ նշե՞լ եք:
- (ծիծաղում է) Ծննդյանս օրը համընկավ «Սպարտակի» դեմ խաղի հետ («Դինամոն» պարտվեց 0:4 հաշվով – ArmFootball.com): Իսկ ընդհանրապես, իհարկե, շնորհավորեցին ամբողջ թիմով: Սակայն, ցավոք, այդ օրը թիմը լավ արդյունք ցույց չտվեց:
- Ռոման, այդքան երկար ժամանակ պահեստայինների նստարանին մնալուց հետո դեռ հավատու՞մ էիր, որ հնարավորություն կստանաս խաղադաշտ դուրս գալ:
- Ես պայմանագիր ունեմ «Դինամոյի» հետ ու պետք է միշտ լավ մարզավիճակում լինեմ և սպասեմ իմ հնարավորությանը:
- Ինչ վերաբերում է Կազանում կայանալիք Ռուսաստանի առաջնության հանդիպմանը: Մարզչի հետ խոսակցություններ եղե՞լ են, թե ով է պաշտպանելու դարպասը կիրակի օրը:
- Դեռ պարզ չէ, թե ով կլինի մեկնարկային կազմում: Բոլորս էլ կպատրաստվենք , իսկ մարզիչը կորոշի, թե ով դուրս կգա խաղադաշտ:
- Իսկ ե՞րբ եք ժամանելու Հայաստան բելառուսների հետ հանդիպմանը պատրաստվելու համար:
- «Ռուբինի» դեմ հանդիպման հաջորդ օրը կժամանեմ Երևան:
- Ի՞նչ գիտես մեր ապագա մրցակցի` Բելառուսի հավաքականի մասին:
- Դե, մեզ մոտ «Դինամոյում» երկու ֆուտբոլիստ կա այդ հավաքականից: Երիտասարդ են, ճարպիկ, եռանդուն: Լավ տպավորություն են թողնում: Իհարկե, այստեղ նրանք շատ խաղաժամանակ չեն ստանում: Սակայն նրանք լավ են աշխատում են մարզումների ժամանակ: դատելով այդ երկու ֆուտբոլիստների խաղով՝ կարծում եմ` առաջիկա հանդիպումը մեր հավաքականի համար հեշտ չի լինելու:Առանց այդ էլ հայտնի է, որ Բելառուսի հավաքականում շատ են ուժեղ ֆուտբոլիստները: