
Ֆրանսիացիները խոհանոցի և ուտեստների հանդեպ իսկական կրքով են լցված: Ֆրանսիայի կլիմայական ու աշխարհագրական յուրահատուկ բազմազանությունը թույլ է տալիս տարբեր տեսակի համեմունքներ արտադրել, որի արդյունքում ձևավորում են բազմազան խոհանոցային ավանդույթները: Ֆրանսիական ուտեստները չափազանց բազմազան են՝ սովորական բագետից ու պանրից մինչև երկար ու տարբեր ընթացակարգով պատրաստվող ուտեստներ: Ահա ֆրանսիական այն 6 ուտեստերը, որոնք պետք է պարտադիր փորձել, եթե այցելել եք Ֆրանսիա:
1 Բագետ: Ոչինչ այնքան չի գայթակղում, որքան թարմ թխած ֆրանսիական բագետը: Այն պարզապես հաց կոչելը գրեթե վիրավորանք կլինի: Անկախ նրանից, թե Ֆրանսիայի որ բնակավայր կայցելեք, կարող եք վստահ լինել, որ ձեզ գերազանց բագետներ կհյուրասիրեն, մնում է միայն վայելել այն:

2 Կրուասան: Ֆրանսիական լավագույն ուտեստների ցանկն անկատար կլիներ առանց դասական կրուասանի: Նուրբ, թեթև, շերտավոր կրուասանները հաճախ մատուցում են կարագով ու ջեմով, որ պարզապես հալվում են բերանում:

3 Քրոք-միսիո: Քրոք-միսիոն ծագել է Ֆրանսիայում ու այժմ համարվում է աշխարհի լավագույն սենդվիչներից մեկը: Խոզապուխտով ու հիմնականում էմմենտալ կամ գրույեր տեսակի պանրով սենդվիչ՝ բեշամել սոուսով: Սա պարզապես փորձել է պետք:

4 Կրեպ: Կրեպը նրբաբլիթի ավելի բարակ տեսակ է, որը կարելի է մատուցել թարմ հատապտուղների, խոզապուխտի ու պանրի, հալված շոկոլադի կամ ցանկացած այլ բանի միջուկով, որ ձեր մտքով կարող է անցնել: Ֆրանսիայում սրանցից մեկ հատ փորձելու դեպքում այլևս չեք կարող կանգ առնել:

5 Բույլաբաս: Սա շոգեխաշած ձկով կամ ծովամթերքով ուտեստ է: Ծովամթերքը հիմնականում մատուցվում է ռուի սոուսով ու տապակած հացով:

6 Վաֆլիներ: Սա ֆրանսիական այն ուտեստներից է, որ կարող եք գտնել Ֆրանսիայի փողոցներում: Ինչպես և բելգիական վաֆլիները, սրանք հիմնականում մատուցվում են նուտելայով ու շաքարափոշով: Վաֆլի, շոկոլադ և շաքար… կարո՞ղ եք ավել լավ համադրություն մտածել:




