Panorama.am-ը գրում է.
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձգվում է տեխնիկական պատճառներով, ոչ թե աշխարհաքաղաքական կամ քաղաքական: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հայաստանն անդամակցում է մի կառույցի, որը մի կողմից դեռևս գոյություն չունի, ձևավորման փաստաթուղթը մեկ ամիս առաջ է կնքվել ու պետք է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ձգձվում է նաև այն հանգամանքից ելնելով, որ անդամակցում է մի կազմակերպության, որի երեք հիմնադիր անդամները լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, Բելառուսը և Ղազախստանը Հայաստանին օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություններում ավելի նպաստավոր պայմաններ թելադրելու համար»,- մանրամասնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է այդ միությունը չկայանա ու Հայաստանը վերադառնա Եվրամիության հետ այն ֆորմատով բանակցություններին, որը կար մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, Ս. Մինասյանն իրատեսական չհամարեց. «Հայաստանում-Եվրամիություն հարաբերություններում, Եվրամիություն-հետխորհրդայի տարածքում հարաբերությունները փոխվել են ու վերադարձնել այն կարգավիճակը, որ կար մինչև սեպտեմբերի 3-ը, հնարավոր չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



