1in.am-ը գրում է.
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը սկսել է արտասահման արտահանել հում նավթի Das Crude անվանումը ստացած նոր տեսակ՝ հայտնում է էմիրաթների WAM տեղեկատվական գործակալությունը:
640 հազար բարել այս տեսակի նավթի առաջին տանկերը ճապոնիա է մեկնել Աբու Դաբիից 170 կմ հեռավորության վրա գտնվող Դաս կղզու նավահանգստից:
Das Crude տեսակը Lower Zakum Crude և Umm Shaif Crude տեսակների խառնուրդ է, այն ծծմբի ցածր պարունակությամբ թեթև նավթ է: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Das Crude-ը մրցունակ ապրանք է և համապատասխանում է համաշխարհային չափանիշներին:
Առաջիկա տարիներին վերամշակման, պահպանման և արտահանման համար Դաս կղզի տարվող հում նավթի քանակը կհասնի 765 000 բարելի օրական, նշում է գործաակլությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360214.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել