Իտալացի Ա. Չիբրանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, խուժ, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում է այսօր աշխարհը, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին:
Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենք տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին…, որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը մտածում էր ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ…
Այո, Եվրոպան ձեզ սպանողի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ: Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ:
Ողբերգական րոպեին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին: Ձեր արյունը կրկին վաճառքի է հանվել «գթասիրտ» Եվրոպան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել