1in.am-ը գրում է.
Կարակասի Ժամանակակից արվեստների թանգարանից գողացված «Սպասուհին՝ կարմիր տաբատով» կտավը ԱՄՆ իշխանությունները վերադարձրել են Վենեսուելային: Այս մասին հաղորդել է հանրապետության մշակույթի նախարար Ֆիդել Բարբարիտոն:
Նրա խոսքերով՝ փորձագիտական ստուգումից հետո այն նորից կներկայացվի հանրությանը:
Կարակասի թանգարանը «Սպասուհին՝ կարմիր տաբատով» կտավը ձեռք է բերել 1981 թ.-ին Նյու Յորքի պատկերասրահներից մեկից: Մատիսի կողմից ստեղծված նկարի համար թանգարանը վճարել էր 480 հազար դոլար, իսկ ներկայում դրա արժեքը տատանվում է 10-12 մլն-ի սահմաններում:
Ենթադրվում է, որ կտավը գողացել են 2002-ին, սակայն այդ փաստը հայտնաբերել են միայն երեք տարի անց, երբ պարզվել է, որ թանգարանում կախված է վարպետորեն արված կրկնօրինակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360015.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել