1in.am-ը գրում է.
Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել iPad mini-ի մրցակցին այս ամռանը: Այս մասին հայտնում է Twitter-ի @evleaks բլոգը, որը մեծ ժողովրդականություն է վայելում որպես վստահելի արտահոսքերի աղբյուր:
Թե կոնկրետ երբ կկայանա մինի Surface պլանշետի ներկայացումը՝ չի ասվում:
Սպասվում էր, որ Microsoft-ը մինի-պլանշետը կներկայացնի մայիսին, սակայն դրա փոխարեն ներկայացվել է 12 դյույմանոց անկյունագծով Surface Pro 3-ը, որը նոթբուքի այլընտրանքն է:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1359985.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



