6DA4CEFF-2A25-4992-B730-3C818EB9C151_mw1024_s_n1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի և ԱՄՆ առաջնորդներ Ֆրանսուա Օլանդն ու Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել Ուկրաինայի հարավ-արևելքում ճնշում գործադրել ռուսամետ անջատողականների վրա, որպեսզի նրանք հնարավորինս շուտ բանակցությունների անցնեն Կիևի հետ: Այս մասին փոխանցում է BBC-ն:

45 րոպե տևած հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը տարածել է կոմյունիկե, որում ասվում է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ առաջնորդները կոչ են արել առավելագույնս սեղմ ժամկետներում հանդիպում անցկացնել անջատողական տարրերի հետ՝ երկկողմ հրադադարի հասնելու համար:

Բացի այդ, Օլանդն ու Օբաման կոչ են արել ուժեղացնել ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև ուշադրություն դարձնել գերիների ազատ արձակման անհրաժեշտության վրա՝ ընդգծվում է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ ուկրաինական իշխանությունները մտադրություն են հայտնել հարավարևելյան երկու շրջկենտրոնների՝ Դոնեցկի և Լուգանսկի արգելափակում կազմակերպելու մասին, որոնք մնում են ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ:

Շաբաթ օրը Կիևում անցկացված ԵԱՀԿ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Դոնբասում, էական առաջընթացի չի հանգեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել