Շուտով Ստեփանակերտում հանրային հանգստի վայրերի թիվը կավելանա ևս մեկով: Երեկ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մասնակցել են բարեգործական միջոցներով կառուցվելիք զբոսայգու հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նոր այգու հիմնադրումը պահանջված է համարել` կարևորելով նրա գեղագիտական ու պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում` նշելով, որ դա կարևոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից: Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել