1in.am-ը գրում է.
ԵՄ-ում, ինչպես նաև Նորվեգիայում ու Շվեյցարիայում ապաստան հայցած ուկրաինացիների թիվը զգալիորեն ավելացել է 2014-ի մարտից մինչև մայիս՝ գերազանցելով 2 հազար մարդը, հաղորդում է Փախստականների գործերի եվրոպական բյուրոն։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջին գրեթե 20 տարվա ընթացքում հայտատուների թիվը կազմել է ամսական միջինը 100 հոգի։
Ուկրաինայից նոր հայտատուների մեծ մասը ապաստան է խնդրել առաջին անգամ։
Ընդհանուր առմամբ, 2014 թ. առաջին հինգ ամիսներին ապաստանի մասին հարցումների թիվն աճել է 19%-ով՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1359860.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



