Emedia.am-ը գրում է.

Ռումինիայում` պատմական Արմենոպոլիս (Հայաքաղաք) քաղաքում` Գեռլայում, հունիսի 30-ից հուլիսի 6-ը կայացել են քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնին: Հայկական ավանդական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռևս 2012թ.` Իջևանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:

Ինչպես այդ մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արդեն երկրորդ տարին է` քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի և Լեհաստանի քույր քաղաքների պատվիրակությունները: Տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները տեղի են ունեցել հուլիսի 4-ին և 5-ին, և կենտրոնացած են եղել հայկական իրադարձությունների շուրջ:

Հուլիսի 4-ին քաղաքային մարզադաշտում տոնակատարությունների բացման արարողությանը մասնակցել են Կլուժի նահանգային և Գեռլայի քաղաքային իշխանությունները, Ռումինիայի Հայոց միության ղեկավարները, Ռումինիայում Հայաստանի և Շվեյցարիայի դեսպանները, Գեռլայի հետ եղբայրացած եվրոպական քաղաքների պատվիրակները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել