Emedia.am-ը գրում է.
Հանրապետությունում միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլի «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հուլիսի 7-ին մասնակցել է 333 դիմորդ: Ինչպես տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, միասնական քննությունից բացակայել է 20 դիմորդ:
«Մաթեմտիկայի միասնական քննությունն անցկացվել է երկու քննական կենտրոններում, որոնք գործել են Երևանի պետական և բժշկական համալսարանների տարածքում»,-նշեց Իսպիրյանը:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը տեղեկացրեց, որ նախօրեին անցկացված քննություններից կեսաբանության միասնական քննությանը մասնակցել է 153, աշխարհագրությանը ՝8, իսկ համաշխարհային պատմության քննությանը` 9 դիմորդ: Բացի այդ, 197 դիմորդ քննություն է հանձնել անգլերենից, 16 -ը՝ գերմաներենից, իսկ ֆրանսերենից՝ 8 դիմորդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



