Ո՞վ է ասել, որ ջազը միայն սևամորթների առավելությունն է: Խորհրդային ջազ վոկալի «թագուհի» Տաթևիկ Հովհաննիսյանն իր անզուգական կատարումներով վաղուց է կոտրել այդ տարածված թյուր կարծիքը:

Հայ հանդիսատեսը կարողացավ երգչուհուն ունկնդրել ոչ միայն Գյումրիում և Ստեփանակերտում, այլ նաև հուլիսի  4-ին՝ Երևանում:

Համերգ, որի ոչ մի րոպեն չանցավ առանց ծափահարությունների և «բրավո»-ների: Երգչուհին գրեթե ողջ համերգի ընթացքում երգեց փակ աչքերով՝ զգալով և ապրելով իր իսկ կատարածը: Տաթևիկ Հովհաննիսյանն իր խմբի հետ միասին կատարեց հայկական ժողովրդական, անգլերեն և պորտուգալերեն երգեր իրեն բնորոշ մատուցմամբ:

Երգչուհու մայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը ArmՏtar.am-ի հետ անկեղծ զրույցում պատմեց իր հուզմունքի և դստեր աշխատանքի մասին:  

Տիկին Համբարձումյան, ի՞նչ եք զգում, երբ Ձեր դուստրն այսօր հանդիսանում է աշխարհահռչակ  ջազ երգչուհի:

Նախ, շատ ուրախ եմ այս մուտքի համար: Վերջապես հասարակ մարդիկ,  ոչ արվեստագետներ, զգացին որ ոչ թե տասը տարին մեկ, այլ երկու տարին մեկ անգամ պետք է Հայաստան հրավիրել Տաթևիկ Հովհաննիսյանին:

 Անհարմար եմ զգում ավելի կոպիտ արտահայտվել, բայց որպես մայր շատ եմ հուզվում, որ այս տեսակ արվեստագետին մոռանում են, իսկ Ռուսաստանից՝ մի տասն անգամ են հրավիրում:

Հաճելի է, որ հրավիրում են, ես ուրախ եմ , բայց չի կարելի լավագույնին մոռանալ: Իմ կարծիքով նա լավագույնն է: Ես ուրախ եմ նրա հաջողությունների համար: Նա շատ է աշխատում:

Մայրն ինչպես կարող է չուրախանալ լավ արված աշխատանքի համար: Նա իրոք տաղանդավոր երգչուհի է: Շատ է կորցնում իրեն երգելիս, չափից ավելի նվիրված արվեստագետ է: Տաթևիկը  այն երգչուհին չէ, որ մտածի՝ այսօր ինձ քիչ են վճարում չերգեմ, նրա համար ոչ մի բան նշանակություն չունի:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել