Նկարիչ Անդրանիկ Անտոնյանը Դավինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալների շարքում նկարել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:
Հետաքրքիրն այն է, որ նրան պատկերել է առաքյալներից մեկի փոխարեն:
Անթույլատրելի արարք է և՛ նկարչի, և՛ մարզպետի կողմից: Եվ ես կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է արձագանքի այս արարքին՝ առհասարակ, որ նկարը տեղադրվել է եկեղեցու ներսում:
Անշուշտ, պետք է սիրել սեփական անձը, բայց այդ սերն էլ պետք է չափ ունենա:
Եթե այսպես շարունակվի, միգուցե մեր պաշտոնյաներից ոմանք իրենց ծննդյան օրն էլ հռչակեն ոչ աշխատանքային կամ տոնական օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



