Untitled-71in.am-ը գրում է.

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ պետք է հրապարակվեր պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական վճիռը, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվեց դատավորի հիվանդության պատճառով:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետձագման մեջ միտում է տեսնում:

«Չի բացառվում, որ դատավորը կկատարի 6.6 տարի ազատազրկման դատախազի պահանջը, հետո էլ գործը կուղարկեն Վերաքննիչ դատարան, որտեղ էլ կարդարացվի Վոլոդյա Ավետիսյանը՝ ասելով, թե առաջին ատյանի դատարանը սխալներ է թույլ տվել, այս կերպ կերկարացնեն Վոլոդյա Ավետիսյանի կալանքի տակ մնալու ժամկետը: Իշխանությունների պահանջն է սա»,- ասաց նա:

Նշենք, որ Վ. Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար: Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով և նրանից բռնագանձել 864 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել