Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշայինների մրցաշարում:

Մեկնարկային գոտեմարտում դաղստանցի ըմբիշը պարտության մատնեց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովին՝ 0:3, 2:0, 2:0:

1/8 եզրափակիչում Հաջիմուրադ Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Էհսան Նասեր Լաշղարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել