Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակի ասածով՝ ԻԻՀ միջուկային ինֆորմացիայի հրապարակումը ԱԳԱՏԷ-ի կողմից բացահայտ խախտում է համարվում:
Քննադատելով ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի վերջին զեկույցում Իրանի միջուկային հարցի վերաբերյալ որոշ տեղեկությունների հրապարակումը՝ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է. «Եթե Իրանի մասին զեկույցներում ու ինֆորմացիաներում չի ապահովվելու անհրաժեշտ անվտանգությունը, ուրեմն անհրաժեշտ կլինի վերանայել գործակալության հետ համագործակցությունը»:
Անդրադառնալով Իրանի միջուկային գիտնականների որոշ անունների բացահայտմանը՝ ԻԻՀ խորհրդրանի պատգամավորն ասել է. «Ցավոք, Իրանի կողմից գործակալությանը հղած գաղտնի զեկույցների ուղարկվելուց հետո այդ ինֆորմացիան հայտնվում է սիոնիստական ծառայությունների ձեռքում, ինչի հետևանքով մեր երկրին մեծ ծախսեր են պարտադրվում, իսկ իրանցի միջուկային գիտնականները ահաբեկության զոհ են դառնում»:
2014 թվականի մայիսի 23-ին Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոյի վերջին զեկույցը հերթական անգամ գաղտնի ինֆորմացիա էր պարունակում այդ գործունեության մասին: Այդ իսկ պատճառով, վերջերս չորսէջանոց մի զեկույցով Իրանը գործակալությոնից պահանջել էր վերոնշյալ ինֆորմացիայի հրապարակման վերաբերյալ անհապաղ հետաքննությունների անցկացնել: