Շնորհավոր Սահմանադրությունդ ՀՀ քաղաքացի
Սահմանադրությունը կդառնա միս ու արյուն, կսկսի գործել, երբ յուրաքնչյուրս այն համարենք մերը, երբ այս շքերթի նման ՀՀ քաղաքացին՝ զինվոր, պետաշխատող, բանվոր և գյուղացի, այն դարձնի իր անձնագիրը, այցեքարտը, քաղաքացիական Ավետարանը և անզիջում պաշտպանի իր իրավունքները աշխատավյրում, պետական մարմինների հետ հարաբերվելիս։ Սա է բանաձևը պետականաշինության։ Հիմքի համար պետք է կռիվ տալ, այն ճիշտ և ամուր կառուցելու համար։ Այստեց է սկսում պետությունը հայրենիք դառնալ, ազգը չօտարվել պետությունից… Սա է անկախ և ազատ պետություն ունենալու իմաստը։ Ամեն ազգի չէ, որ ունի անկախ պետկանություն, ասեմ ավելին՝ շատերը չունեն… Մենք պետք է սովորենք ապրել ազատ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել