ՀՀ Սահմանադրությունը 19 տարեկան է: Երկրի Մայր օրենքում ամրագրված են «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները»՝ տարանջատված իշխանության ճյուղերը՝ իրենց պարտականություններով ու իրավունքներով: Մի խոսքով, Հայաստանի գործող Սահմանադրությունը, առանց բարեփոխումների էլ, դե յուրե լավն է, այլ հարց է, թե որքանով են Սահմանադրության բոլոր հոդվածներն ու դրույթները ձևից վերածվում բովանդակության: Անժխտելի է, որ այս հարցում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց լուծման բանալին միայն ու միայն մեր մեջ է, մեր գիտակցության և ոչ թե սահմանադրական բարեփոխումների: Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ, ցանկանում, որ Հայաստանն իսկապես առաջ ընթանա սահմանադրական ժողովրդավարությամբ, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած իրավիճակում կզգա Մայր օրենքի շունչը:



