1in.am-ը գրում է.
Խաղաղ Օվկիանոսի խորքերից ածխաթթու գազի հզոր արտանետումը այնքան է տաքացրել մոլորակը, որ բերել է վերջին սառցե դարաշրջանի ավարտին: Դա տեղի է ունեցել մոտավորապես 17 հազար տարի առաջ՝ հաղորդվում է Paleoceanography ամսագրում: Ի դեպ, այս գործընթացը ավելի դանդաղ է ընթացել, քան մեր ժամանակներում CO2-ի արտանետումը:
Ավելի վաղ համարվում էր, որ CO2-ը կարող էր արտանետվել միայն Ատլանտյան օվկիանոսից: Սակայն Ջեյմս Ռեն պարզել է, որ արևելաասիական մուսոնները և ցիկլոնները փոխել են տեղումների չափը, որոնք տեղում էին Խաղաղ օվկիանոսի տարածքում: Այն ժամանակ մակերեսին գտնվող ջրերը ավելի աղի էին և հանգիստ, իսկ օվկիանոսի հատակում աղի ու խիտ ջուր էր հավաքվում: Այդ գործընթացների արդյունքում օվկիանոսից մթնոլորտ է արտանետվել ածխաթթու գազ:
Նոր գեոքիմիական մեթոդները թույլ են տվել վերականգնել ջրի թթվայնության մակարդակը, ստացած տվյալների շնորհիվ պարզվել է, որ օվկիանոսն ու մթնոլորտը CO2 են փոխանակել: