Բելգիայում որոշում է կայացվել մերժել ապաստան խնդրող միգրանտների մեծ մասին և ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքերում: Էս հունձի տակ ընկել են նաև բազմաթիվ հայեր, ովքեր քաղաքական ապաստան էին հայցել Բելգիայի թագավորությունից, որովհետև իրենց իբր քաղաքական հետապնդումների են ենթարկում:
Ի՞նչ խոսք, ուրախ եմ, որ Բելգիան չի հյուրընկալել այդ սպեկուլյանտներին, ովքեր երկրի անունը սևացնելու էլ են պատրաստ, միայն թե բոմժի կարգավիճակում ու մի քանի հարյուր եվրո կազմող մաստով մնան Եվրոպայում: Ու ամենևին էլ էական չէ, որ իրենց իրականում ոչ ոք էլ չի հալածել, համենայն դեպս, քաղաքական մոտիվներով, ամենևին էական չէ, որ էդ Եվրոպայում մնալը, որպես փախստական, հարաբերական հասկացություն է, որովհետև մնում ես փախստականների ճամբարում՝ աֆղանստանցի, սուդանցի, չադցի, նեպալցի ու այլ էկզոտիկ երկրներից եկած փախստականների հետ:
Մյուս կողմից էլ մերժել են, մենակ թե մեր մոտ հետ չուղարկեն, քանի որ նման հայրենիք ուրացող կոնտինգենտիվ ոչ մի խեր չի լինի Հայաստանի համար, իսկ կրիտիկական պահերին սրանց թվից ի հայտ կգան դավաճաններ: Այնպես որ, թող ապաստան փնտրեն՝ որտեղ ուզում են, բայց այստեղ իրենց ուրախ չպետք է լինեն: