1in.am-ը գրում է.
ԱՄՆ Արկանզաս նահանգի Քեմդեն քաղաքի բնակչուհի Գերտրուդա Ուիվերը ուրբաթ օրը նվեր է ստացել ծննդյան 116-ամյակի կապակցությամբ՝ պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ ամենատարեց մարդը և երկրորդը՝ աշխարհում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ուիվերը չունի ծննդյան վկայական, այնուամենայնիվ՝ 1900 թվականին ԱՄՆ բնակչության մարդահամարի տվյալներով՝ այդ ժամանակ Ուիվերը եղել է երկու տարեկան: Այսպիսով, պաշտոնապես հաստատվել է այն տեղեկությունը, որ նա ծնվել է 1898-ին:
Ուիվերը ծնվել է Արկանզասի հարավ-արևմուտքում՝ Տեխասի հետ սահմանից ոչ հեռու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1356631.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



