Այսօր որոշեցինք կրկին ներկայացնել հայազգի թերեւս ամենաճանաչված ու սիրված մարզիկներից մեկին՝Յուրի Վարդանյանին:Մի մարդու,ով իր ողջ գործունեության ընթացքում բարձր է պահել Հայ ազգի պատիվը:Նրա շնորհիվ ողջ աշխարհը սկսեց հիացմունքով խոսել մեր մասին:Սպորտում նրան հաջողվեց անջնջելի մի հետք թողնել,որով կարողանում ենք հպարտանալ մինչ օրս:Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին՝ Լենինականում:1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ նա լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով:1975-1976 թվականներին դարձել է աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում:1977 թվականից դարձել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ:1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը:1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում:Նրան հաջողվել է 7 անգամ (1977-79, 1980-1981, 1983, 1985) նվաճել աշխարհի,5 անգամ (1977-1978, 1980-1981, 1983) Եվրոպայի եւ 3 անգամ (1977, 1979, 1981) ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը:1980 թվականին Վարդանյանին հաջողվեց դառնլ օլիմպիական չեմպիոն:Սպորտային այս հսկային հաջողվելէ սահմանել 43 աշխարհի ռեկորդ:1978-81-ին նա Ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ:1980 թվականին նրան միջին քաշային կարգում առաջինն է հաջողվել երկամարտի ցուցանիշը հասցնել 400 կգ-ի: Մոսկովյան 1980 թվականի օլիմպիադայում անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին :Տարբեր մրցումներում նրան հաջողվել է նվաճել 111 ոսկե մեդալ:1991 թվականին Վարդանյանը մեկնում է ԱՄՆ՝որտեղ էլ բնակություն է հաստատում:Այնտեղ ակտիվորեն սկսում է զբաղվել մարզչական եւ հասարականան գործունեությամբ:Նա մարզում է իր տղային ` Նորայր Վարդանյանին,ով 2008 թվականին 94 կգ քաշային կարգում դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն:
Այսօր նա զբաղեցնում է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:Հուսանք,որ մեր մարզիկները՝հետեւելով Յուրի Վարդանյանի վառ օրինակին,կկարողանան մեծ բարձունքների հասնել եւ ապացուցել աշխարհին,որ մեր նվաճումներն այսքանով չե՛ն սահմանափակվում:
Տաթեւ Սիմոնյանա



