10147648151in.am-ը գրում է.

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Բեռլինում ԱՄՆ դեսպանին՝ արտաքին հետախուզության ծառայության աշխատակցին ձերբակալելու մասին հաղորդագրություններից հետո: Վերջինիս կասկածում են տեղեկատվություն հավաքելու և ԱՄՆ հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Գերմանիային սպառնացել է հետախուզության շուրջ երկխոսության կասեցմամբ՝ ԱՄՆ օգտին լրտեսության մեջ կասկածվողի ձերբակալության պատճառով: Այս մասին գրում է New York Times պարբերականը:

Ձերբակալությունը «սպառնում է կասեցնել ողջ վերականգնողական աշխատանքը» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը գաղտնալսելու սկանդալից հետո՝ անանության պայմաններով հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը:

Սպիտակ տունը, Կենտրոնական հետախուզական վարչությունը և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հրաժարվել են մեկնաբանել արտաքին հետախուզության ծառայության աշխատակցին ձերբակալելու մասին հաղորդագրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել