06.07.2014թ
Իմ ուրախությունը ուզում եմ կիսել նաև ձեզ հետ, իմ շատ սիրելի ընկերներ, այսինքն՝ այս կիրակի երջանկությունն ունեմ պատարագելու Մայր աթոռ Սուրբ էջմիածնում։ Պիտի աղոթեմ մեր սրբազան հայրենիքի, այդ սրբությունը պաշտպանող զինվորների եւ սպաների, նրանց ընտանիքների համար, մեր բոլոր պաշտոնյանի, որ տերը նրանց տա իմաստություն եւ ամենակարևորը խիղճ, ճիշտ առաջնորդելու մեր աստվածընտիր ազգին։ Մեր հիվանդների, երիտասարդների, ծերերի, միայնակ մայրերի, ծնողազուրկ զավակների եւ աշխարհի խաղաղության համար, մեր սահմանների ամրության, սահմանին ծառայող զինվորների անփորձանքության համար եւ բազում այլ խնդրանքներ ուղղյալ առ հայրը երկնավոր։
Ովքեր ժամանակ եւ ցանկություն կունենան, եկեք միասին աղոթենք, իսկ ովքեր ժամանակի սղության պատճառով ժամանակ չեն ունենան, մտովի լինենք իրար հետ՝ աղոթական վիճակում առավոտյան ժամը 11-ից մինչեւ 13.30։
Տեր, առաջնորդիր մեզ ճշմարտության ճանապարհով, որպեսզի հասնենք ոչ թե խավարին, այլ քեզ՝ կյանքի լույսին։ Ամեն