9480030941in.am-ը գրում է.

Ֆրանսիական Ալբա քաղաքում մի դպրոցականի մայրը դպրոց է մտել դանակով և աշակերտների աչքի առջև սպանել իր երեխայի 34-ամյա ուսուցչուհուն, փոխանցում է France Presse գործակալությունը:

«Ուրբաթ առավոտյան երեխաներից մեկի մայրը երեխաների աչքի առջև դանակով հարվածել է 34-ամյա ուսուցչուհուն: Նրա արարքի պատճառները կպարզի հետաքննությունը»,-հայտարարել է դատախազ Կլոդ Դերանը: Չնայած ցուցաբերված օգնության՝ ուսուցչուհուն փրկել չի հաջողվել:

Ֆրանսիայի կրթության նախարար Բենուա Ամոնը մեկնել է դեպքի վայր: «Այս ողբերգությունը կրկին հաստատում է դպրոցի ներսում և շուրջբոլորը բռնության դեմ պայքարելու, դպրոցը պաշտպանելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Ամոնի մամլո քարտուղարը:

Ենթադրվում է, որ Ֆրանսիայի դատախազը կատարվածի վերաբերյալ մամլո ասուլիս կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել