Հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացմամբ խախտվում է տնտեսվարող սուբյեկտի իրավունքները:

Վերլուծելով վերջին տարիների ընթացքում տնտեսվարող սուբյեկտների և հարկային ծառայության միջև ունեցածս դատական գործերը, հանգում եմ այն մտքի, որից ելնելով կարելի ասել, որ հարկային ծառայության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման փաստը ստուգելու պատրվակով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման անվան տակ իրականացված ստուգումների անցկացումը կարծես թե դարձել է արատավոր երևույթ: Ինչով կարծում եմ, որ ծառայության կողմից ոչ միայն վտանգի տակ է դրվում տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը և զարգացումը, այլ նաև վտանգվում է իրավական պետության հասկացությունը և այդպիսի պետություն ունենալու ձգտումը, քանի որ հարկային ծառայության կողմից ցուցաբերած նման գործելաոճը չի կարելի ասել, որ նպաստում է իրավական պետություն ունենալու գաղափարին: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ինչով և հավաստվել են Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, տվյալ պարագայում Սահմանադրությամբ ամրագրելով իրավական պետության սկզբունքը, պետությունը հավաստել և ամրագրել է իր կախվածությունը իրավունքից` փաստելով իրավունքի գերակայության կարևորությունը: Ընդորում, պետությունը համարվում է իրավական, երբ նրա ողջ գործունեությունը կապակցված է իրավունքի հետ, և որի կարևորագույն նպատակը հանդիսանում է անձի իրավունքների ապահովումը և դրանց երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև հասարակական հարաբերությունների իրավակարգավորումը: Ավելին, իրավական պետության հասկացությունն իր մեջ ներառում է, որպես պարտադիր պայման, պետական իշխանության իրակ անացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Դեռ ավելին, իրավական պետության սկզբունքի սահմանադրորեն ամրագրումով, պետությունը փաստում է իր կազմակերպական առանձնահատկությունը և ի ցույց է դնում պետությունում օրենքի և իրավունքի կարևորությունը անձանց հետ փոխհարաբերություններում: Իհարկե, իրավական պետության հասկացությունը վերը նշվածով չի սահմանափակվում և կարելի է ներկայացնել նաև այլ բնորոշումներ իրավական պետության հասկացության վերաբերյալ: Հետևապես, առանց այդ սկզբունքի ամրագրման և կյանքի կոչման, պետությունը չի կարող կոչվել իրավական պետություն` բխող բոլոր պահանջներով:

Շարունակությունը` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել