Ոչ ոքինն եմ: Երևի դրանով ամենինչ ասված է: Ոչ ոքինն եմ և նույնիսկ հասարակ ՛՛Բարի Գիշեր՛՛-իս ոչ ոք չի սպասում: Ոչ ոքինն եմ, չնայած որ գրողը տանի արդեն հոգնել եմ...
Դատարկությունս վերածվել է արվեստի մի հիանալի նմուշի: Այնքան գեղեցիկ եմ դատարկվել, որ ինքս էլ հաճույք եմ ստանում իմ ստեղծած դատարկությունից: Կիսատ եմ: Կարոտ, հիշողություն, սեր, հույզեր՝ դրանք էլ իմ համար չեն: Կամ վերացել են, կամ միախառնվել ստեղծելով անհասկանալի մի վիճակ, որին արդեն համակերպվել եմ: Զանգեր...ատում եմ անպատասխան զանգերը: Կարծես ամեն մի զանգի հետ մի ողջ հավերժություն ես ապրում: Չեն սպասում: Պարզապես զանգիդ չեն սպասում: Մեկ-մեկ երջանկություն թվացող ակնթարթներ, րոպեներ: Դրանք էլ եմ ատում: Երբ վերանում են ամեն անգամ ավելի մեծ երջանկության չափաքանակ ես ուզում: Իսկ չստանալով: Մտքեր: Էլի եմ ատում: Դրանք միայն քեզ ավելորդ անգամ հիշեցնում են, որ մենակ ոչինչ փոխելու ընդունակ չես, որ ոչ ոքինն ես:
Ոչ ոքինն եմ: Երևի դրանով ամենինչ ասված է: Կարծես երկինքը փուլ եկած լինի գլխիդ: Կարծես դատապարտված ես աստղերի հետ մենակ մնալուն: Կարծես արևներդ մարել են: Այդպես է, երբ ոչ ոքինն ես..
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/08/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել