Նամակս կսկսեմ առանց սեթևեթանքի, առանց հարգելի և նմանատիպ արտահայտությունների: 
Դուք ձեզ մտավորակա՞ն եք համարում, պարոն Ապիկյան: Հայացք նետեք ձեր հոգու մեջ, խղճին և խոստովանեք. արդյո՞ք արժանի եք կանգնելու մեր մեծանուն դերասանների` Մհեր Մկրտչյանի, Վահրամ Փափազյանի, Սոս Սարգսյանի, Կարպ Խաչվանքյանի, Արմեն Խոստիկյանի, այլոց կողքին....
Ձեր անձնական խնդիրներին հասարակական հնչեղություն եք հաղորդել ու հայտարարում եք, թե հրաժարվում եք ՀՀ քաղաքացիությունից, նեղացել եք ու գնում եք...
Բարով գնաք, ձեր տեսակը պետք չէ մեզ....
Դուք սոսկ ցածրորակ դերասան եք, այլ ոչ մտավորական: 
Էկրանի առջև ծամածռություններով դերասան չեն դառնում: Լսեցի ձեր խոսքը: Սա՞ է մշակույթը... հայեցի երկու բառ իրար կապել չեք կարողանում: Ձեր ամբիցիաներին հագուրդ տալու համար թատրոն եք սարքել, հրաժարվում եք ՀՀ քաղաքացիությունից....
Էլ ո՞նց կլիներ, համազգային սուգ հայտարարենք, երևի: Մեծ Բրիտանիայում վարչական պատասխանատվության են ենթարկում անգամ արքայական ընտանիքի անդամներին, Հայաստանում իրավունք չունեն պատասխանատվության ենթարկել մեծն Սեպուհ Ապրիկյանին:
Բարով գնաք, ավելի լավ, մեծ էկրանը կազատվի մեկ ապիկար ու ապաշնորհ դերասանից: Հայաստանը ձեր տեղը չէ, երևի... 
04.07.2007

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել