Նա նույնքան հանգստություն և երջանկության զգացում է պարգևում ինձ, որքան իմ սիրելի նանայով թեյը: Դու իմ սեփական նանայով թեյն ես: Եվ քեզ վայելելու համար հարկավոր չէ սպասել, թե երբ կեռա ջուրը, կամ երբ թեյը կթմրի և կսառչի լիարժեք վայելելու համար: Ինձ բավական է մի քանի վայրկյան հավաքելու քո հեռախոսահամարն ու...
Ես քո մասին կարդացել էի գրքերում, երբևիցե չմտածելով, որ դու իրականում գոյություն ունես, մարմնավորել ես իմ երազների հերոսին, և համապատասխանել ես աշխարհի բոլոր ռոմանտիկ ֆիլմերի գլխավոր կերպարներին: Դու իմ իդեալականն ես՝ իմ սիրելի թերություններով, իմ ամառն ես` սառը անձրևներով, իմ կապույտ ծովն ես` գիժ ալիքներով, իմ հոկտեմբեր ամիսն ես` տխուր տերևաթափով, իմ երջանիկ աչքերն ես` մեկ-մեկ աղի արցունքներով և վերջապես իմ նանայով թեյն ես:
Դու նանայի պես ունես անուշ բույր, ինձ պարգևում ես ժպիտ և նանայի պես կարողանում ես հոգիս և մարմինս հանգստացնել: Ճիշտ է, դու մեկ-մեկ թեյի պես այրում ես կոկորդս, սակայն քեզ հետ աշխարհը ստանում է նուրբ գույներ, իսկ գլխիս մեջ գեղեցիկ մեղեդի է հնչում:
Դու իմ սեփական նանայով թեյն ես, քո մասին ես կարդացել էի գրքերում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել