Զանգեզուր... հիրավի, զանգերն իզուր են, և իզուր են կարծես այն բոլոր հույսերը, որ մի օր համապատասխան մարդիկ կդադարեն մտածել միմիայն յուր բոխախի ու դրա հաստացման մասին, որ հայրենի բնաշխարհում հայրենի խոզի չալաղաջները բտվելուց ու մաքուր «ռուսական արաղով» հայ հողի կենացը խմելուց հետո, այնքան առաքինի ու ՄԱՐԴ կգտնվեն, որ յուր սերունդների համար որպես հիշատակ իրենց հետևից չեն թողնի իրենց խոզ նախնիներից ժառանգած խոզակերպ էության վառ ապացույցները...
Պահանջում եմ խստագույնս տուգանքներ նախատեսել՝ նման բաշիբոզուկներին խելքի բերելու համար, կպնել դրանց գրպաններին, հետևաբար՝ բկներին, դա հաստատ դրանց կզգաստացնի, իսկ թե չօգնի, ապա կռտե՛լ դրանց, կիսլատա՛ լցնել դրանց սեռաքաղց բազմացման օրգանների վրա, որ հավերժ դրանց քոքը կտրվի, որ էս դրախտ երկիրը նման կերպ չապականեն...
Ախր էդ անասունները չե՞ն հասկանում, որ եթե շիշը լիքն ա, ու իրանք էդ կիլոմետրերով չեն զլացել ու բերել են, ապա լակել-դատարկելուց հետո դա ավելի է թեթևանում, հետևաբար հետ տանելն ավելի հեշտ կլինի...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել