1in.am-ը գրում է.
Մեդիտացիան, որն ուղղված է ներքին ուշադրության մեծացմանը, օգտակար է թե ֆիզիկական և թե հոգեկան վիճակի համար, գրում է Meddaily-ն: Սակայն, ուսումնասիրությունների մեծամասնությունը կենտրոնացած է մեդիտացիայի երկարատև ազդեցության վրա:
Մինչդեռ Կարնեգի Մելլոնի համալսարանը ապացուցել է, որ մեդիտացիայի ընդամենը 25 րոպեն 3 օրով ազատում է սթրեսից:
Գիտնականները 18-30 տարեկան 66 առողջ կամավորներից խումբ են կազմել: Մասնակիցների մի մասն երեք օր շարունակ մեդիտացի է արել՝ օգտագործելով շնչառական վարժությունները: Իսկ մյուս խումը երեք օր շարունակ մասնակցել է կոգնիտիվ մարզումներին (պոեզիա են վերլուծել):
Փորձաշրջանի վերջում բոլոր մասնակիցները սթրեսային վարժություններ են կատարել: Մասնակիցներից յուրաքանչյուրը պատմել է ունեցած սթրեսի մակարդակի մասին: Կորտիզոլ հորմոնը չափելու համար նաև անալիզներ են կատարվել:
Առաջին խումը պատմել է, որ սթրեսային վարժության կատարման ժամանակ ավելի քիչ է անհանգստացել: Սակայն նրանց թքի մեջ մեծ քանակությամբ սթրեսային հորմոն է հայտնաբերվել:
Ստացվում է, որ, չնայած արտաքին հանգստության, օրգանիզմը մեծ քանակությամբ կորտիզոն է արտազատում: Իսկ դա առողջության համար վնասակար է: Հնարավոր է, որ երբ մեդիտացիայի պրակտիկան և սեփական զգաղոցությունների վրա կենտրոնանալը ավտոմատ դառնան, կորտիզոլի մակարդակը կնվազի: