Ասում են գիտե՞ք հրեաները ինչի են ամբողջ աշխարհը իրենց ձեռքն առել... որովհետև ունեն ազգային գաղափարախոսություն, ունեն ավանդույթներ, որոնք նույնիսկ չնչին չափով չեն խախտում: Օրինակ՝ կպատկերացնեի՞ք, որ հրեան կարող է նույնիսկ իր համար լիֆտի կոճակ սեղմող պահել, քանզի իրենց կրոնն ասում է, որ կա մի օր, երբ պիտի հանգստանալ , ոչինչ չանել: Եվ քանի որ լիֆտի կոճակ սեղմելն էլ է համարվում աշխատանք, նա դա չի անում, վարձում է մեկին, ով իր փոխարեն լիֆտի կոճակ է սեղմում: Կամ կպատկերացնեի՞ք, որ հրեայի խոհանոցը 2 մասի է բաժանված. մի մասում պատրաստվում է կաթնամթերքից կերակուրներ, մյուս հատվածում՝ մսեղենից, քանզի հրեայի գաղափարախոսությունը ասում է. երբեք կաթի մեջ միս չեփես.. Ու քանի որ հրեան պահպանում է իր ավանդույթը կետ առ կետ, ապա նույն կաթսայի մեջ, որում եփվել է կաթ, միս չի եփում.. Հրեայի գաղափարախոսությունն ասում է. «Օտար երկրում օտար տաճարում երկրպագիր օտարի սուտ աստվածնեիրն, բայց քո տանը և հո հոգում միշտ հավատարիմ մնա քո տեր Աստծոն»: Սա երեկ սեմինարի ընթացքում Տեր Կոմիտասն էր ասում.. Որպես օրինակ էր բերում հրեաների գաղափարախոսությունը: Ու հարց է առաջանում. իսկ մենք ինչպե՞ս ենք վարվում մեր ավանդույթների հետ, ի՞նչ չափով ենք հետևում դրանց, ինչու՞ է ամեն տեղից վեր կացող իրեն թույլ տալիս ավանդույթները համարել «հայկական տաբու» և հնացած..

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել