Ամեն առավոտ՝ լուսադեմին 5-ի կողմերը, պարտաճանաչ գալիս ա աղբ հավաքող մեքենան ու բահով սկսում մաքրել դիմացի բարձրահարկ շենքերի աղբամանները:
Բահի ձայնը 8-սանտիմետրանոց փամփուշտի պես ծակում ա գանգդ՝ ստիպելով ատել էդ գործընթացը: Աղբահավաք բահի ու աղբամանի ռոմանտիկ հանդիպման ձայնը ստիպում ա վեր թռնել անկողնուց ու լեղապատառ հասնել պատուհանին՝ փորձելով հասկանալ՝ ում են մորթում փողոցում:
Չհաշված դիմացի ավտոլվացման կետից մինչև ժամը 2-ը ղողանջող ջրի շիթի ձայնն ու լիաթոք հռհռոցները, մյուս կողմից էլ՝ փողոցի անդադար երթևեկությունը: Մի կերպ հաջողվում ա քնել .... մինչև ժամը 5-ը:
Աղբահանության գործընթացը կարելի ա կազմակերպել ողջամիտ ժամի, իսկ բազմաբնակարան շենքերի բակերում ԱՐԳԵԼԵԼ ավտոլվացման կետերի տեղադրումը:
Թե չէ Երևանում՝ հատկապես կենտրոնական բակերում ապրողները հաստատ հոգեկան խանգարում կստանան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/500759726723477
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել