1in.am-ը գրում է.
Բրիտանական Daily Mirror պարբերականը հրապարակել է 10 ֆուտբոլիստների անուններ, որոնք կարող են «Լիվերպուլ»-ում փոխարինել Լուիս Սուարեսին: Սուարեսը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Հրապարակված տասնյակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը:
«Հայ ֆուտբոլիստը «Բորուսիա»-ում իր առաջին մրցաշրջանում խփել է 11 գոլ: «Լիվերպուլ»-ն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայում և կարող է կրկին հավակնել նրա տրանսֆերի ձեռքբերմանը»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր 2013թ. ամռանը, բայց Հենրիխը 27.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բորուսիա»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1354058.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել